Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը։ Դա հարկավոր է անել նախօրոք` հղիությունից 1-3 ամիս առաջ։
Հղիանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու և ծխելը թողնելու համար։ Ծխելու վնասակար ազդեցությունը հղի կնոջ օրգանիզմի վրա հավաստիորեն հայտնի է` պտղի զարգացման դանդաղում‚ թթվածնային քաղց‚ վաղաժամ ծննդաբերություն և բազմաթիվ բարդությունների առաջացման վտանգ։ Պակաս վտանգավոր չէ նաև պասիվ ծխելը։
Ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակությամբ, բեղմնավորման և հղիության ընթացքում անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության։ Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության։
Անհրաժեշտ է հետևել սննդակարգին։ Պետք է կրճատել բարձր կալորայնությամբ‚ սննդային ցածր արժեք ունեցող մթերքները` ճարպային և քաղցր ուտեստները։ Ցանկալի է սնունդը հարստացնել ֆոլաթթվով հարուստ մթերքով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր։ Ավելորդ քաշը միայն կվնասի ձեզ։ Քաշի պակասը նույնպես բացասաբար է ազդում դաշտանային ցիկլի վրա և իջեցնում է հղիանալու հավանականությունը։
Հիշեք‚ որ հարկավոր է հետևել քաշին ամբողջ հղիության ընթացքում‚ բայց ոչ մի դեպքում հանուն մարմնակազմվածքի մի սահմանափակեք այն նյութերի քանակը‚ որոնք անհրաժեշտ են պտղի նորմալ զարգացման համար։
Հղիության ընթացքում կանանց կոնսուլտացիա հաճախելիս ձեզ անպայման կհետազոտեն. կկշռեն‚ կչափեն ճնշումը‚ որովայնի շրջագիծը և արգանդի հատակի բարձրությունը, կլսեն պտղի սրտի զարկերը։ Դուք կստանաք մանրակրկիտ խորհրդատվություն սննդի, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և սեռական ակտիվության, աշխատանքի, հանգստի ռեժիմի և այլնի վերաբերյալ։
Առաջին այցելության ժամանակ կկատարվեն արյան լայնածավալ‚ մեզի ընդհանուր քննություն‚ քսուքի հետազոտություն` գոնոռեայի, տրիխոմոնիազի, կանդիդամիկոզի հայտնաբերման համար, կգնահատվի ձեր ընդհանուր վիճակը։ Անպայման կհետազոտեն սիֆիլիսի, անհրաժեշտության դեպքում` սեռական ճանապարհով փոխանցվող մյուս վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Եթե հղիությունը հաստատված է‚ անպայման կորոշվեն արյան խումբը‚ շաքարի մակարդակն արյան մեջ, ռեզուս-գործոնը‚ որը սպիտակուցային նյութ է և պարունակվում է արյան կարմիր գնդիկներում։ Այն հայտնաբերվում է մարդկանց 85%-ի մոտ (ռեզուս‐գործոնը` դրական), իսկ եթե բացակայում է, նշանակում է արյան ռեզուսը բացասական է։ Եթե տղամարդու արյան ռեզուսը դրական է‚ իսկ կնոջը` բացասական‚ այդ դեպքում պտուղը կունենա ռեզուս դրական պատկանելիություն և հետագա հղիությունների ժամանակ կարող են ծագել որոշ բարդություններ։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք ձեր բժշկին։
Հղիությունը‚ երեխայի ծնունդը և մայրությունը որոշ փոփոխություններ կմտցնեն մտերիմների հետ ձեր հարաբերությունների մեջ։ Սովորաբար մարդու ծնունդը տոն է և ուրախալի իրադարձություն, բայց որոշ մարդկանց համար դա անհանգստություն է և երբեմն վիճակի բարդացում։ Այդ պատճառով հղիանալուց առաջ խորհրդակցեք ձեր ամուսնու հետ կյանքի սպասվող փոփոխությունների‚ պրոբլեմների մասին։
Երեխայի ծնունդը նշանակում է նաև ծախսերի ավելացում։ Դուք պետք է հոգ տանեք ոչ միայն մանկան մահճակալի‚ հագուստի մասին‚ այլև ամենօրյա ծախսեր նախատեսեք նրա հետագա խնամքի համար։
Պատրաստվում եք հղիանալ
Եթե օգտվում եք հակաբեղմնավորիչներից, դեղահաբերից‚ պարույրից կամ հորմոնային միջոցներից‚ ապա դադարեցրեք դրանց օգտագործումը։
Դաշտանի անկանոնության դեպքում օգտագործեք պահպանակ, որպեսզի դաշտանը կարգավորվի։ Դա պետք է կատարել պլանավորված հղիությունից 3-4 ամիս առաջ։ Նորմալ դաշտանային ցիկլը կարգավորվելուց հետո տեղի է ունենում ձվազատում։ Եթե հղիացել եք հորմոնային դեղահաբերի օգտագործման ժամանակ, խորհրդակցեք բժշկի հետ։
Բեղմնավորման մասին
Յուրաքանչյուր ամիս դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմը պատրաստ է հղիանալու։ Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը։ Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս մղվում։ Դաշտանը տևում է 3-5 օր, որի ավարտից հետո լորձաթաղանթը կրկին վերականգնվում է։ Ցիկլի ընթացքում‚ աջ կամ ձախ ձվարանում‚ որոնք արգանդի հետ կապված են ֆալոպյան փողով‚ ձվաբջիջը սկսում է հասունանալ։ 13-15‐րդ օրը‚ երբ այն արդեն հասունացած է‚ ֆոլիկուլը պատռվում է և տեղի է ունենում ձվազատում, ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման։ Ֆոլիկուլը վերածվում է դեղին մարմնի‚ որը պրոգեստերոն է արտադրում։ Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրիոնի զարգացմանը։ Քանի որ ձվազատումը տեղի է ունենում 13-15-րդ օրը‚ ապա դաշտանի 1-2 շաբաթով ուշացումը կարող է հղիության կասկած առաջացնել։ Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից։
Հիշեք, որ եթե հղիությունը 4 շաբաթվա է‚ ապա սաղմը ընդամենը 2 շաբաթական է։
Սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքման արդյունքում միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվում են հեշտոցով դեպի արգանդափողը։ Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ։ Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն մեկ սպերմատոզոիդի է հաջողվում ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ։ Վերջինիս և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում։ Այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես‚ որով կանխվում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ։ Եվ այսպես սկսվում է սաղմի հետագա զարգացումը։
|
vard
03.01.2013
hermine
19.07.2012
Գոհար
23.10.2011
Tatev
31.03.2011
Shat ogtakar teqst er, shat apahov, shat mersi:
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն